Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը տրամաբանական է

Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը տրամաբանական է
06.11.2013 | 14:03

Դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշումը կայացված է: Առաջադրված մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու երիտասարդ` Էդգար և Էդվարդ Հակոբյանները մահացել են, կան այլ տուժողներ, տուժել է նաև ինքը` Պետրոսյանը: Վերջինս արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն այսօր բարդություններ են առաջացել դերասանի առողջականի հետ կապված: Երևան-Եղվարդ ճանապարհին երկու ավտոմեքենաների բախման արդյունքում տեղի ունեցած վթարից հետո կատարված լուսանկարներից պարզ երևում է, որ Հակոբյանների սպիտակ Նիվայի հետնամասը բոլորվին ջախջախված է, որը թույլ է տալիս ենթադրելու, որ հետևից եկած մեքնենան, որի ղեկին եղել է Վարդան Պետրոսյանը, ուժեղ հարված է հասցրել առջևի մեքենային: Այդ մասին պատմել է և տուժածներից մեկը` Տաթև Հակոբյանը, ով նշել է, թե Վարդան Պետրոսյանը «արագ ու անկանոն էր քշում»: Տաթևի հայրն ասել է` կանգնենք, թող գա անցնի: Կանգնել են, ու մեքենան «եկել, խփել է»: Այժմ սոցցանցերում մեկնաբանություններ են տարածվում, թե Վարդան Պետրոսյանի նկատմամբ իշխանությունը վաղուց ատամ ուներ ու սա առիթ էր նրան մեղադրանք առաջադրելու համար: Իշխանությունը կարող է և ատամ ուներ դերասանի` իշխանությանն ուղղված քննադատությունների պատճառով, բայց ասել, թե Վարդան Պետրոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը դրա հետևանքն է, չափազանցություն է: Ըստ նախնական վարկածի` Պետրոսյանի մեղքով երկու զոհ է եղել և դա բավական էր նրան պատասխանատվության ենթարկելու համար: Այլ հարց է, թե ինչու է ձերբակալության որոշում կայացվել Պետրոսյանի նկատմամբ: Ակնհայտորեն սա այն հանցագործությունը չէ, որի դեպքում մեղավորը, ազատության մեջ գտնվելով, առանձնապես վտանգ է ներկայացնում գործի քննության համար և Վարդան Պետրոսյանն էլ, կարծում ենք, այն արկածախնդիրը չէ, ով քննությունից փախչելու հնարքների դիմեր: Կարող ենք ընդամենը ենթադրել, որ Վարդան Պետրոսյանին այսօր ձերբակալելու որոշումը ընդունվել է երեկվա` Ազատության հրապարակում և նրա հարակից տարածքում տեղի ունեցած բախումներից հասարակության ուշադրությունը շեղելու համար: Հիշեցնենք, որ երեկ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը նախապես իր հայտարարած հեղափոխության երթն էր իրականացնում, որի արդյունքում Շանթ Հարությունյանի հետ ձերբակալվեցին երեք տասնյակից ավելի քաղաքացիներ, իսկ սոցցանցերում բախումների շուրջ ակտիվ քննարկումները դեռևս չեն դադարել: Վերադառնալով Վարդան Պետրոսյանի ձերբակալությանը, հավելենք, որ նրա` շատերի կողմից սիրված կամ ոմանց գնահատմամբ` տաղանդավոր լինելը չի ազատում նրան պատասխանատվությունից: Զոհվել են երկու երիտասարդներ: Նրանց ընտանիքների կորստի սփոփանքը կարող է լինել միայն գործի արդարացի քննությունն ու մեղավորին պատասխանատվության ենթարկելը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ